Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել պատերազմը Գազայում և վերադարձնել պատանդներին։

«Գազայում պաղեստինցիների տառապանքը պետք է ավարտվի», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնը նաև իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրադադարի ծրագրին, որը Բայդենը ներկայացրել է որպես Իսրայելի առաջարկ՝ համաձայնագրի ընդունման պատասխանատվությունը դնելով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը վրա։

Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել դադարեցնել կրակը՝ «վերաբացել երկու պետությունների լուծման վստահելի հեռանկարը» և ստեղծել «բարեփոխված և ուժեղացված Պաղեստինի ինքնավարություն»՝ կառավարելու Գազայի հատվածը։

Մակրոնը միաժամանակ Նեթանյահուին ցավակցություն է հայտնել ևս չորս պատանդների մահվան մասին լուրերի կապակցությամբ և ահաբեկչության դեմ պայքարում վերահաստատել ֆրանսիացի ժողովրդի համերաշխությունը Իսրայելի ժողովրդի հետ։

Անդրադառնալով Լիբանանի թեմային՝ Ֆրանսիայի նախագահը մտահոգությունն է հայտնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ընդլայնման կապակցությամբ և շեշտել, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է խնդրի դիվանագիտական ​​լուծմանը:

Մակրոնը նաև խոր մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի զարգացման կապակցությամբ և պարտավորությունները կատարելու հարցում խոստացել ճնշում գործադրել Թեհրանի վրա: