Պորտուգալիան ծրագրում է ադապտացնել իր ոսկե վիզաների սխեման՝ բնակության իրավունք փնտրող հարուստ օտարերկրացիներին հնարավորություն տալով ներդրումներ կատարել տեղացիների համար մատչելի բնակարաններում կամ ներգաղթյալների համար բնակարաններում, երեքշաբթի Reuters-ին հայտնել է երկրի նախարարների կաբինետի հարցերով նախարար Անտոնիո Լեյտաո Ամարոն:
Ամարոն նշել է, որ «համերաշխության վիզա» կոչվող սխեման կլրացնի գոյություն ունեցող ծրագիրը, որը 2012 թվականից ի վեր Պորտուգալիայում ներդրումներ կատարող ոչ ԵՄ քաղաքացիներին բնակվելու երկրում իրավունք է ընձեռում:
Իր մեկնարկից ի վեր Golden Visa ծրագիրը ներգրավել է ավելի քան 7,3 միլիարդ եվրոյի միջոցներ: Սակայն քննադատներն պնդում են, որ այն նաև սրել է բնակարանային ճգնաժամը և վերջին տարիներին մի շարք փոփոխություններ է կրել:
«Մենք չենք փոխել գոյություն ունեցող սխեման, բայց ստեղծել ենք երկու տեսակի համերաշխության վիզաներ», - գործակալության հետ զրույցում ընդգծել է Ամարոն այն բանից հետո, երբ Պորտուգալիայի կառավարությունը հայտարարել է ներգաղթի որոշ կանոններ խստացնող նոր ծրագրի մասին։
Նա հավելել է, որ նոր մեխանիզմներից մեկը կխրախուսի բնակություն փնտրող օտարերկրացիներին ներդրումներ կատարել մատչելի տներում, որոնք տեղացիները կարող են գնել կամ վարձակալել, իսկ մյուսը կօգտագործվի կարիքավոր ներգաղթյալների համար բնակարաններ կառուցելու կամ ինտեգրմանը նպաստող նախագծերի ֆինանսավորման համար:
Միգրացիայի դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Պորտուգալիան բնակվում է մոտ 800 հազար ներգաղթյալ, ինչը գրեթե կրկնակի է, քան մեկ տասնամյակ առաջ։





























