Դեմոկրատական կուսակցության 82-ամյա կոնգրեսական Դեյլ Կիլդին հայտնվել է սկանդալի կենտրոնում` կապված հարազատի բռնաբարության պատմության հետ, որը տեղի է ունեցել 50 տարի առաջ:

Պատրիկ Կիլդի բարեկամները, ով Դեյլի բարեկամներից է, մեղադրել են կոնգրեսականին բռնաբարության մեջ: Նրանք պնդում են, որ Դեյլը հինգ տարվա ընթացքում ծաղրանքի է ենթարկել Պատրիկին, սկսած 12 տարեկանից, որը Պատրիկի հոգեկան ծանր խանգարման պատճառ է դարձել: Այդ մասին հաղորդում է Fox News-ը:

Կոնգրեսականն, իհարկե, ժխտում է ամեն ինչ` գտնելով, որ դա հանրապետականների սեւ PR-ն` ուղղված իր դեմ: Կոնգրեսի նախորդ ընտրություններից առաջ այդ պատմությունը հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, բայց ապացույցներ չէին հայտնաբերվել: Դեյլ Կիլդը հայտարարել է, որ բարեկամները շանտաժի են ենթարկում նրան` փորձելով ստանալ սոցիալական նպաստ անաշխատանակ լինելու համար:

82-ամյա կոնգրեսականը հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին, եւ հիմա նրա աթոռը մտադիր է զբաղեցնել զարմիկը` Դենը: