Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կատար՝ բանակցություններ վարելու այս երկրի էմիրի հետ, հայտնել է «Украинская правда»-ն։
«Ժամանեցի Կատար՝ բանակցելու բարեկամիս՝ Նորին Մեծություն շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ:
Կատարն օգնում է վերադարձնել Ռուսաստանի առևանգած ուկրաինացի երեխաներին։ Այս աշխատանքը շարունակելու մասին կխոսենք ինչպես Ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիայի, այնպես էլ Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում, որտեղ դա օրակարգային հարցերի թվում է»,- սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ Կատարն ակտիվորեն մասնակցել է Խաղաղության գագաթնաժողովի նախապատրաստմանը և այնտեղ պետք է դառնա մարդկանց տուն վերադարձնելու, համաշխարհային պարենային և միջուկային ու էներգետիկ անվտանգության օգտին քվերակող մերձավորարևելյան ձայներից մեկը։ Կողմերը նախատեսում են քննարկել նաև մի շարք երկկողմ տնտեսական և անվտանգության հարցեր։





























