ԱՄՆ-ի և Իսրայելի հրադադարի ճանապարհային քարտեզը միակողմանի հայտարարելու որոշումն, ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ ԱՄՆ-ի համար անսովոր քայլ էր մերձավոր դաշնակցի հետ հարաբերություններում և միտումնավոր է եղել։ Ըստ Reuters-ի՝ նրանք հավելել են, որ դա սահմանափակել է Իսրայելի կամ ՀԱՄԱՍ-ի կողմից համաձայնագրից հրաժարվելու տարբերակները:

«Մենք թույլտվություն չենք խնդրել այս առաջարկը հրապարակելու համար», - Reuters-ին ասել է ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյան: -Մենք իսրայելցիներին տեղեկացրել էինք, որ մտադիր ենք ելույթ ունենալ Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ եվ չէինք մանրամասնել, թե դա ինչ է»:

Օսթինի Տեխասի համալսարանի փորձագետ Ջերեմի Սուրիի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը որպես «Իսրայելի կողմից առաջարկված գործարք» ներկայացնելը Նեթանյահուի վրա հրադադարի հույսեր արթնացնելու և ճնշում գործադրելու նպատակ ուներ:

«Բայդենը ձգտում է ստիպել Նեթանյահուին համաձայնության գալու»,- նշել է փորձագետը։ Իր հերթին, Իսրայելի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ոչ ոք չի կարող խանգարել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը ձգտող Իսրայելին։

Ըստ պաշտոնյայի՝ «այն գաղափարը, որ ճնշումը Իսրայելին կստիպի գործել իր ազգային շահերին հակառակ, հիմարություն է: «Պետք է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։