Հանրային հեռուստաընկերության եթերում աղավաղել են արցախցի Նարեկ Թևոսյանի խոսքերը։ Ահազանգում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 Հիշեցնենք՝ այսօր Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատն էր «մարդկանց նյութապես շահագրգռելով ցույցերի բերելու» մեղադրանքով։ Դատարանի որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

«Քիչ առաջ Հանրայինի եթերում ուղղակի մեջբերում է կատարվել գաղտնալսումից, որտեղ իբրև գումարի մասին խոսակցություն է տեղի ունեցել։ Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության։

Արցախի բարբառով «վընա՛ման» նշանակում է միայն ու միմիայն «ոտնաման», «կոշիկ», ու ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի նշանակում «վերցնել»։ Հ1-ը թարգմանում է՝ 2200 դրամ է վերցրել։ Մարդն ասում է՝ 2200 դրամանոց կոշիկ եմ հագնում այն դեպքում, երբ նախկինում 40 հզ-ից պակաս չեմ հագել»,- ահազանգել է Մելիքյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։