Թուրքիայում, հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին, Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 22-ին, ժամը 09.30-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1628 հետցնցում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին դարձյալ Վանի նահանգում տեղի էր ունեցել 7,1 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել էր 604, վիրավորվել ավելի քան  4 հազար մարդ: