Զինված թիկնապահը գրավել է ԱՄՆ Կոլորադո նահանգի ռազմաօդային ուժերի շինություններից մեկը: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո զավթիչը հանձնվել է:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին ռազմաօդային ուժերի «Շրայվեր» բազայում: 3 տարի բազայում ծառայած պահակազորի աշխատակիցը, վերցնելով ծառայողական զենքը, փակվել է շենքի ներսում: Գերատեսչության աշխատակիցները տարհանվել են, բայց այն շարունակել է աշխատել առանց ընդհատումների, գրում է «Правда.ру»-ն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանական հատուկ ծառայության ջոկատը: Ինչպես հայտնի դարձավ, իր իսկ գրաված շենքում փակված զինծառայողի գործը կքննեն քաղաքացիական դատարանում: Կառավարությանը կամ ոստիկանությանը զավթիչի ներկայացրած պահանջների մասին չի հաղորդվում:
Դենվերի մոտակայքում գտնվող «Շրայվեր» բազայից հետեւում են ավելի քան 60 ռազմական արբանյակների, այդ թվում` GPS համակարգին պատկանող, նշում է Lenta.ru-ն:



























