Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Լայզա Մինելին կոտրել է ոտքը` բախվելով իր սիրելի շանը: Նա հասարակության առաջ է հայտնվել հաշմանդամի սայլակով եւ գիպսի մեջ գտնվող ոտքով:
Դերասանուհին TMZ պորտալին պատմել է, որ ոտքը երեք տեղից կոտրվել է: Նրա խոսքով, ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է բախվել շանը:
2000 թվականին 65-ամյա Մինելին վարակվել էր վիրուսային էնցեֆալիտի ծանր տեսակով եւ բժիշկները հույս չունեին, որ նա ոտքի կկանգնի: Բայց վատ կանխատեսումները չարդարացան եւ 2001-ին Լայզա Մինելին բեմ վերադարձավ:
Դրանից հետո նա եւս մի քանի վիրահատության է ենթարկվել:



























