Քադաֆիի սպանված համարվող կրտսեր որդի Համիսը ողջ եւ առողջ է: Այս մասին Լիբիայի ղեկավարությանը հայտնել է նրա ձերբակալված եղբայր Սեյֆ ալ Իսլամը:
Անցումային ազգային խորհրդի հետախուզական մարմինները պարզել են, որ այժմ Համիսը գտնվում է Տարխունա քաղաքում (Տրիպոլիից 90 կմ հարավ-արեւելք) եւ հույս ունեն շուտով ձերբակալել նրան, հաղորդում է«Корреспондент.net»-ը:
Ավելի վաղ Լիբիայի ԱԱԽ ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր Քադաֆիի 28-ամյա ժառանգի մահվան մասին: 2011թ. ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից նախագահական նստավայրի մասնաբաժիններից մեկի ռմբակոծման հետեւանքով զոհվել էին Քադաֆիի մյուս որդի Սեյֆ ալ Արաբը եւ երեք թոռները, որոնց երեք տարին դեռ չէր լրացել:
Հիշեցնենք, Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը ձերբակալվել է նոյեմբերի 19-ին` Լիբիա-Նիգեր սահմանը հատելիս:




























