Ավստրալական Սիդնեյ քաղաքի ոստիկանությունը որոնում է սրճարանում կանխիկ 1 մլն դոլար պարունակող ճամպրուկ «մոռացած» տղամարդուն:

Իտալական «Մարկո»  սրճարանի աշխատակիցները նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնել են ոստիկանությանը, որ անհայտ տղամարդը սրճարանում ճամպրուկ է թողել: Ոստիկանության աշխատակիցները մոռացված ճամպրուկում  1 մլն դոլար են հայտնաբերել, հաղորդում է Assotiated press-ը:

Սրճարանի աշխատակիցները հայտնել են, որ ճամպրուկը մոռացել է կարճ տաբատ եւ սպորտային վերնաշապիկ  հագած 30-ամյա մի տղամարդ: Ըստ մատուցողների` տղամարդը վախեցած տեսք է ունեցել:

Ոստիկանությունը որոնում է ճամպրուկի  «խորհրդավոր տիրոջը»: