Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նոյեմբերի 29-30-ին կմեկնի Վրաստան:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:



























