Թուրքիայի 16 նահանգներում քուրդ գործիչների դեմ սկսված գործողությունների արդյունքում ձերբակալվել են նաեւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպած 47 փաստաբանները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  «Քուրդիստանի հասարակությունների միության»  (KCK) գործի շրջանակներում Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազության որոշմամբ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալված 47 փաստաբաններից 18-ը գրանցված են Ստամբուլի փաստաբանների պալատում։

Նշվում է, որ փաստաբանները ձերբակալվել են՝ Օջալանի հետ հանդիպումներից հետո, նրա հրամանները PKK-ին փոխանցելու համար։