Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը նախկինի պես անպատկերացնելի է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Carnegie Endowment for International Peace հիմնադրամի փորձագետ, Լեռնային Ղարաբաղի հարցով մասնագետ Թոմաս դե Վաալը` պատասխանելով ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին միջադեպերի մասին հարցին:

Նշենք, որ նոյեմբերի 20-ին շփման գծում շփման գծում զոհվել է պաշտպանության բանակի զինծառայող Միհրան Մարգարյանը:

Հարցին, հնարավոր է արդյոք, որ ադրբեջանական կողմից վերջին գործողությունները դառնան հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության ցուցադրությունը, դե Վաալը նկատել է, թե հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

«Երկու կողմն էլ բավական պոտենցիալ են հավաքել, ընդ որում ավելին, քան 90-ականներին: Ոսւտի եթե միջնորդները չկարողանան արդյունքի հասնել, նրանք ջանքեր կգործադրեն, որ իրավիճակը մնա կառավարելու, իսկ ագրեսիայի նոր բռնկումը կանխվի»,- ասել է վերլուծաբանը: