Սախալին կղզու հարավում հունիսի 16-ի գիշերը երկու երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմյոնովան։
«Կիրակի գիշերը գրանցվել է 4,1 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անիվայի շրջանի Տարանայ գյուղից 12 կիլոմետր դեպի արևմուտք, օջախը եղել է 7 կիլոմետր խորության վրա։ Ըստ օպերատիվ տվյալների, այն զգացվել է Տարանայ, Օգոնկի գյուղերում և Անիվա մարզկենտրոնում՝ մինչև 4 բալ ուժգնությամբ, Նևելսկ քաղաքում՝ մինչև 3 բալ»,- տեղեկացրել է Սեմյոնովան։
Ըստ նրա, մեկ ժամ անց նույն տարածքում տեղի է ունեցել 2,0 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը։
ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային ծառայությունն իր հերթին հայտնել է, որ զոհեր կամ ավերածություններ չեն եղել, ցունամիի տգնապ չի հայտարարվել։



























