Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում, մայրաքաղաքի Թումանյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի եւ «Լիաստղ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: