Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի հարաբերությունները նոր բարգավաճման շրջան են թեւակոխում, հայտարարել է Հյուսիսային Կորեայի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը՝ սկսելով բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մեր երկրների հարաբերությունները թեւակոխում են նոր բարձր բարգավաճման շրջան, որը չի կարելի համեմատել նույնիսկ անցյալ դարի կորեա-խորհրդային հարաբերությունների ժամանակաշրջանի հետ»,- ասել է ԿԺԴՀ նախագահը։
Նա վստահություն է հայտնել, որ Պուտինի այցի ընթացքում կամրապնդվի «կրակոտ բարեկամությունը երկու երկրների միջև»։
ԿԺԴՀ ղեկավարը ջերմորեն ընդունել է իր հյուրին բանակցությունների սկզբում։ Նա նշել է, որ ընթացիկ այցը հաստատում է ռուս-կորեական հարաբերությունների որակը, որոնք թեւակոխել են ամենաբարձր զարգացման շրջան։ Նրա խոսքով՝ այս այցը պատմական պահ է և ունի կարևորագույն ռազմավարական նշանակություն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների ողջ պատմության ընթացքում։
Կիմ Չեն Ընն ուշադրություն է հրավիրել, թե ինչպես են ռուսական պետության ղեկավարին դիմավորել Փհենյանի հասարակ բնակիչները։ «Կարծում եմ, որ այն ոգևորությունը, որ մեր բնակիչները ցույց տվեցին ձեզ, ևս մեկ անգամ հաստատում է մեր հարաբերությունների իրական մակարդակը»,- ասաց նա։
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի հարաբերությունները թեւակոխում են նոր բարգավաճման շրջան

Թեմա




























