Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, նոյեմբերի 22-ին, Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել 42-ամյա Կարեն  Հարությունյանին, ով նոյեմբերի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հարությունյանը ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները  Երեւան քաղաքի Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 56-ամյա Գագիկ Պողոսյանին, ով հոկտեմբերի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Պողոսյանը կալանավորված է:

Բացի այդ, նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել 61-ամյա մի տղամարդ, ով մարտի 23-ից հետախուզվում էր ՌԴ Սարատովի մարզի մաքսային ծառայության կողմից: