Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 23-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար եւ հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար եւ բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները:


























