Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի ռուսական բյուրոյին հանձնարարել է կազմակերպել Մոսկվայի բանկի նախկին ղեկավար Անդրեյ Բորոդինի եւ նախկին փոխնախագահ Դմիտրի Ակուլինինայի միջազգային հետախուզումը:
Եթե Ա. Բորոդինը եւ Դ. Ակուլինինան գտնվեն Ինտերպոլի անդամ պետություններից որեւէ մեկում, Գլխավոր դատախազությունը կխնդրի կալանավորել նրանց եւ հանձնել Ռուսաստանին, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, նրանք մեղադրվում են խոշոր հափշտակման մեջ, որում շրջանառվում է նաեւ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի անունը:
Հետաքննության տվյալներով` Մոսկվայի բանկը մայրաքաղաքային կառավարությունից ստացած միջոցների մեծ մասը (գրեթե 13 մլրդ ռուբլի) տրամադրել է «Պրեմիեր Էսթեյթ» ՓԲԸ-ի վարկավորմանը, որը, ենթադրվում է, կապ ունի Յու. Լուժկովի կնոջ` Ելենա Բատուրինայի ընկերության հետ:



























