Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիրի հրապարակում վերսկսվել են բախումները ցուցարարների ու ոստիկանության մեջ, որի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել` տասնյակ մարդիկ:

ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բախումները վերսկսվել են վաղ առավոտյան: Ցուցարարները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ եւ փորձում են հասնել ՆԳՆ շենքը շրջապատող փշալարերին:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով «Մասրավի» ինտերնետ-պորտալին:

Հրապարակում մարդիկ մտավախության ունեն, որ գրոհի կենթարկվեն անվտանգության ուժերի կողմից, քանի որ առավոտյան ցուցարարների թիվը Թահրիրի հրապարակում զգալիոներն նվազել էր: