Ռուսաստանի Դաշնության հինգերորդ գումարման Պետական դուման այսօր` նոյեմբերի 23-ին, ավարտել է աշխատանքը:

Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը,  եզրափակելով խորհրդարանի աշխատանքը, նշել է, որ պատգամավորները վերջին չորս տարիներին «բացարձակ ռեկորդ»  են սահմանել ընդունած օրենքների քանակությամբ: Նրանք 1581 դաշնային  եւ 27 դաշնային-սահմանադրական օրենքներ են ընդունել, եւ դա, ըստ խոսնակի, «բացարձակ ռեկորդ է, որը, ամենայն հավանականությամբ,  կմնա չգերազանցված»:

Նա հիշեցրել է, որ վեցերորդ գումարման Պետդուման կաշխատի ոչ թե չորս, այլ հինգ տարի: Նոր Պետդումայի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի վերջին,  տեղեկացնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 4-ին: Նոյեմբերի 18-ից երկրի հեռավոր եւ դժվարամատչելի վայրերում ժամանակից շուտ քվեարկություն է սկսվել: