Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտնել է, որ Ահմադը իսրայելական հարձակման հետևանքով հարավային Լիբանանի ճանապարհներից մեկում այսօր սպանվել է իր անդամ Աբբաս (Ֆադել) Իբրահիմ Համզա, հայտնել է Al Jazeera-ն։
Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարություն է տարածել, որը հաստատել է հարձակումը՝ թիրախ անվանելով Ֆադել Իբրահիմին։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում և օգնել հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա։
Հոկտեմբերի 7-ից Իսրայելը պարբերաբար թիրախավորում է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներն ու նրա զինյալներին, ինչի հետևանքով սպանվել է շարժման ավելի քան 320 անդամ:





























