Սիդնեյի ոստիկանությունը ընդամենը մի քանի ժամ անց գտել է այն մարդուն, ով սրճարանում «մոռացել էր» 1 մլն դոլարով լի ճամպրուկը: Սակայն, ինչպես հայտնում են իրավապահները, նրան ստիպված են եղել շտապ հիվանդանոց տեղափոխեն անհայտ հիվանդության նախանշաններով, հաղորդում է The Telegraph.com.au-ն:
Պարզվել է, որ «մոռացված» ճամպրուկի տերը 49-ամյա չինացի է, ով հաջողացրել է Ավստրալիայից ժամանել ուսանողական վիզայով:
5-100 դոլարանոցներով լի ճամպրուկը նա թողել էր սրճարանում, թերեւս վախենալով ինչ-որ բանից: Հաստատության աշխատակիցները ոստիկաններին պատմել են, որ նա գրգռված վիճակում էր:
Ոստիկանությունը փորձում է պարզել այդ գումարի ծագման աղբյուրը, կասկածյալներին ԴՆԹ թեսթ անցկացնելով եւ մատնագետքեր վերցնելով:



























