Հինգ մարդ զոհվել է, տասը մարդ բուժօգնության կարիք ունի հրդեհի պատճառով, որն սկսվել է խոզանն այրելու պատճառով եւ մեկ գիշերում տարածվել է Թուրքիայի հարավարեւելյան բնակավայրերում։ Այս մասին տեղեկացրել է AP-ը։
Հրդեհը բռնկվել է Դիարբեքիր եւ Մարդին նահանգներին սահմանակից շրջանում։ Ուրբաթ վաղ առավոտյան կրակը վերցվել է վերահսկողության տակ։
Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան X-ում հայտնել է, որ հինգ զոհերից բացի տուժել է 44 մարդ, որոնցից 10-ը ծանր վիճակում է։
«Երեք մարդ զոհվել է Դիարբեքիրում, երկուսը՝ Մարդինում»,- նշել է Քոջան։





























