Ամերիկացի երաժիշտ, երգիչ եւ կոմպոզիտոր Ջիմի Հենրիքսը ճանաչվել է պատմության խոշորագույն ռոք-կիթառահար Rolling Stone ամսագրի վարկածով: Դա հանրահայտ ջութակահարի առաջին տիտղոսը չէ, 2009-ին «Թայմ» ամսագիրը Հենրիքսին անվանել է բոլոր ժամանակների խոշորագույն ջութակահար:

10 լավագույն ջութակահարների ցուցակում են Էրիկ Քլեփթոնը, Բի Բի Քինգը, Քիթ Ռիչարդսը, «Գրեմմի»-ի մրցանակակիր Ջեֆ Բեքը, ռոքեր Էդդի Վան Հալենը եւ Դուեն Օլմենը:

Հենրիքսին դեռ իր կենդանության օրոք անվանել են «երաժշտական հանճար»: Նա ռոք երաժշտությանը ժամանակակից հնչեղություն է հաղորդել եւ մեծ զգացմունքայնություն, ընդլայնել է դրանց դիապազոնը: Բրիտանական BBC ռադիոկայանի գնահատմամբ, Հենրիքսի կատարողական արվեստը անհասանելի բարձունք է ժամանակակից երաժշտության ոլորտում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: