Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները ռազմական առաքելություն են նախապատրաստում Ուկրաինայում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Միաժամանակ Բուդապեշտը հրաժարվել է աջակցել դաշինքին, որի անդամ է։
«ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կունենա Ուկրաինայում, բայց Հունգարիան դրան չի մասնակցի»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա նաև հավելել է, որ երկիրը չի աջակցի այս գաղափարին ո՛չ ֆինանսապես, ո՛չ տեխնիկապես, ո՛չ էլ ռազմական անձնակազմի օգնությամբ։
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի լինի» ռազմական աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, եթե Ուկրաինայում նրանց առաքելությունը հարձակվի Ռուսաստանի կողմից՝ համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի։
ՆԱՏՕ-ն հաստատել է Հունգարիայի՝ գործողությանը չմասնակցելու հնարավորությունը։ Հունգարիայի վարչապետի խոսքով՝ նա խնդրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հստակ բացատրել, որ ՆԱՏՕ-ի տարածքից դուրս ցանկացած ռազմական գործողություն կարող է լինել միայն կամավոր։ Դա հաստատել է գլխավոր քարտուղարը, ասել է նա։





























