Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին։

Նշվում է, որ Հաքան Ֆիդանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ  հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները։