Բրիտանական հանրաճանաչ երգիչ Ջորջ Մայքլին նոյեմբերի 24-ի գիշերը Վիեննայում հիվանդանոց են տեղափոխել` «թոքաբորբ» ախտորոշմամբ:

Երգչի հիվանդությունը  Symphonica նոր համերգային շրջագայության մի շարք համերգների հետաձգման պատճառ է դարձել: Այսպես, Վիեննայում նոյեմբերի 21-ին  նշանակված համերգը հետաձգվել էր սկսվելուց տառացիորեն երկու ժամ առաջ: Հետաձգվել են նաեւ այս շաբաթ Ստրասբուրգում եւ Կարդիֆեում, նախատեսված շոուները: Լոնդոնում ավելի վաղ նշանակված համերգը տեղափոխվել է 2012թ. մայիսին:

Երգչի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ նա բուժման կուրս է անցնում Ավստրիայում, եւ համերգային շրջագայության հետագա ժամանակացույցը կճշտվի նրա լիակատար ապաքինումից հետո, հաղորդում է Daily Telegraph-ը: