Վրաստանի կառավարությունը հաստատակամ է նպաստել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում՝ կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցով։
«Վրաստանի կառավարությունը հաստատակամ է նպաստել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնմանը, ինչը մենք պարտադիր ենք համարում 2020 թվականից ի վեր տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։ Մենք իսկապես հույս ունենք, որ փոխադարձ քայլեր կլինեն։ Իհարկե, վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը ռազմավարական նշանակություն ունի Վրաստանի համար»,- ասել է Կոբախիձեն։




























