ՆԱՏՕ-ն Չինաստանը հակառակորդ չի համարում, բայց, դաշինքի կարծիքով, Պեկինը մարտահրավեր է նետում նրա արժեքներին եւ շահերին։ Այսպիսի կարծիք է հայտնել Yomiuri թերթի հարցազրույցում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Յենս Սթոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն Չինաստանը հակառակորդ չի համարում, բայց նա մարտահրավեր է նետում նրա արժեքներին, շահերին եւ անվտանգությանը»,- ասել է նա։ Սթոլտենբերգը նշել է, որ Չինաստանն իբր սպառնում է Թայվանին եւ իր հարեւան երկրներին։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Չինաստանին մեղադրել է ՌԴ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Նա պնդել է, որ դրանով Պեկինը «ամենամեծ պատերազմն է հրահրում Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»։