Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան: Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

«ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը»,- նշված է գրառման մեջ:

Ավելի ուշ նա նշել է. «Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։

Օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»: