ՆԱՏՕ անդամ երկրները պայմանավորվել են Ուկրաինային հանձնել 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն հաջորդ տարի։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով արեւմտյան աղբյուրին։

Նրա տվյալներով՝ դաշինքի անդամները պայմանավորվածությունը ձեռք են բերել չորեքշաբթի՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց այստեղ, ինչպես ընդգծում է դիվանագետը, դաշինքի երկրները կստորագրեն համաձայնագիր Կիեւին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին 2025թ.։