Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է առաջիկայում այցելել Թուրքիա։

«Ինչ վերաբերում է զբոսաշրջության թեմային, ապա մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկիր գա մոտ 7 միլիոն զբոսաշրջիկ։ Այս հարցում մեր մոտեցումը մնում է անկեղծ։ Մենք կշարունակենք գործել նույն ոգով, քանի դեռ ռուս զբոսաշրջիկները գոհ են Թուրքիայից։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս ջերմ հարաբերությունների համատեքստում ես, իհարկե, ակնկալում եմ որքան հնարավոր է շուտ ողջունել ձեզ իմ երկրում»,- ասել է նա Պուտինին՝ Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։