Նյու Յորքի Սաֆոլկ շրջանի դատարանում դատում են 64-ամյա Սթիվեն Շվալիին ՝ Լոնգ Այլենդի եղունգների մշակման սրահի մեջ իր ամենագնացով մխրճվելու համար, ինչի հետևանքով մահացել է՝ չորս, վիրավորվել՝ ինը մարդ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Շվալին հարբած է եղել և ոստիկաններին հայտնել է, որ դեպքի նախորդ գիշերն ինքը 18 շիշ գարեջուր է խմել։
Շվալին դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար: Նրան կալանավորել են, սակայն մինչև դատավարությունը 1 միլիոն դոլար գրավի դիմաց կարող են ազատ արձակել:
Մահացածների թվում են գեղեցկության սրահի 50-ամյա սեփականատերը և 30-ամյա կին ոստիկանը, որն, ինչպես գործընկերներն են ասել, պատրաստվում էր հարսանիքի, որտեղ որպես հյուր էր հրավիրված։





























