Այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որը դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ միավորելով համաշխարհային կինոյի լավագույն գործիչներին և արվեստասերներին:Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի քաղաքապետարանը կարևորելով բազմաբնույթ մշակութային միջոցառումներն այս տարի ևս հանդիսանում է կինոփառատոնի գլխավոր հովանավորը:
Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ»,- գրել է նա եւ հրապարակել լուսանկարներ։





























