Քիմ Քարդաշյանը կոչ է արել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին: Նա Twitter-ի իր էջում բոլորին կոչ է արել մասնակցել մարաթոնին, որի միջոցները կուղղվեն Արցախի ջրամատակարարման խնդիրների լուծմանը:
«Մնացել է 10 րոպե «Հեռուստամարաթոն-2011»-ին նվիրատվություններ անելու համար: Ես արդեն զանգահարում եմ»,-գրել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2011»-ը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 20:00-ին եւ տեւել է մինչեւ այսօր առավոտյան ժամը 08:00-ն:
Արցախի ջրամատակարարման խնդիրների լուծման համար հավաքվել է 12,286 մլն դոլար:
Հեռուստամարաթոնը հեռարձակվել է Լոս Անջելեսից` արբանյակային եւ կաբելային ալիքներով, ինչպես նաեւ ինտերնետով:


























