ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի ասել է, որ F-16 կործանիչները Դանիայից և Նիդեռլանդներից արդեն ուղղություն են վերցրել դեպի Ուկրաինա, և որ նրանք այս ամառ կթռչեն Ուկրաինայի երկնքում, հայտնում է Reuters-ը։
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում «Ուկրաինայի համար կներկայացվի միջոցառումների անհավանական հզոր փաթեթ, որը հստակ և ամուր կամուրջ կկառուցի՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության համար»։





























