Մենք տեսնում ենք ՆԱՏՕ ընդունած որոշումներն առանձին լոգիստիկ հաբեր ստեղծելու մասին սեւծովյան քաղաքներում, Եվրոպայում լրացուցիչ կետերի բացում, եւ մենք տեսնում ենք, որ փաստացի ՆԱՏՕ ռազմական ենթակառուցվածքը մշտապես շարժվում է մեր սահմանների ուղղությամբ, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ընթացող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը ՆԱՏՕ գագաթաժողովի հռչակագիրն անվանել է լուրջ սպառնալիք ՌԴ անվտանգությանը»՝ ավելացնելով, որ «դա պատասխան միջոցներ կպահանջի դաշինքին զսպելու համար»։

«ՆԱՏՕ որոշումը, որ Ուկրաինան անպայման ժամանակի ընթացքում դառնալու է այդ դաշինքի անդամ, [ցույց է տալիս], որ դաշինքը հետապնդում է իր գլխավոր նպատակներից մեկը՝ Ռուսաստանին ճնշելը, Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելը,- ասել է նա։- Սա շատ լուրջ սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը։ Դա պահանջում է մեզանից մտածված եւ համակարգված արդյունավետ պատասխան միջոցներ ՆԱՏՕ-ին զսպելու համար»։

Պեսկովը նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանում բանավեճեր են վարվում ռուսական միջուկային դոկտրինում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։