Եմենի Հոդեյդա նավահանգստի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել, 87-ը վիրավորվել է, հայտնում է Saba-ն՝ հղում անելով Եմենի առողջապահության նախարարությանը։

Նախօրեին արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Հոդեյդաին։

Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Իսրայելը՝ նշելով, որ հարձակման թիրախը հութիների ռազմական օբյեկտներն են եղել։

Սակայն արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ, գրոհի ընթացքում խոցվել են վառելիքի ամբարները և նավահանգստի էլեկտրակայանը։