Հայտնի փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, որին Ռուսաստանում անվանում են էստրադայի արքա,  առաջին անգամ հայր է դարձել:

Ինչպես փոխանցում է «Ռոսբալտը», երգիչը դուստր է ունցել:  Այդ մասին  ռուսաստանյան «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ծրագրի վարող Բորիս Կրյուկը` ավելացնելով, որ երեխան լույս աշխարհ է եկել նոյեմբերի  26 -ին: Նորածնի մոր մասին ոչինչ չի ասվում:

Դրանից հետո  ուղիղ եթերում Կիրկորովը հանդես է եկել ծրագրի «երաժշտական դադարում» եւ հայտարարել է, որ երջանիկ է, փոխանցում է  «Ինտերֆաքսը»: