Նոյեմբերի 27-ի գիշերը Իռլանդական ծովում նավ է խորտակվել, որի վրա ռուսական անձնակազմ է գտնվել:

Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն, հանքաքարով բեռնված նավը խորտակվել է  փոթորկի ժամանակ: Նավի վրա ճեղք է հայտնվել, եւ ջուրն սկսել է լցվել ներս:

Անձնակազմի հինգ անդամների ճակատագիրն անհայտ է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անձնակազմի երկու անդամի հաջողվել է փրկվել: Վերջին ժամերի ընթացքում եւս մեկ մարդ է գտնվել, սակայն նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Sky News-ն էլ հաղորդում է, որ անձակազմի մեկ անդամի էլ մահացած են գտել:

Աղետի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: