Հայաստանի Ազգային ժողովը այսօր` նոյեմբերի 28-ին,  երկրի կառավարության առաջարկով արտահերթ նիստ կանցկացնի:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կլինի հարկային փաթեթի հարցը, որն անհրաժեշտ է ընդունել մինչեւ 2012թ. բյուջեի հաստատումը:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կլինի նաեւ Հայաստանի եւ Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված ոռոգման համակարգերի վերականգնման մասին պայմանագրի վավերացման հարցը: