Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների կեսից ավելիի հաշվարկից հետո ոչ մեծ առավելությամբ առաջատարն է  Ալլա Ջիոեւան:

«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ, ըստ Հարավային Օսիայի ԿԸՀ-ի, քվեաթերթիկների 50,59 %-ի հաշվարկից հետո Ալլա Ջիոեւան ստանում է ձայների 51,37%-ը, իսկ Անատոլի Բիբիլովը` 46,21%-ը:

Սակայն Անատոլի Բիբիլովի շտաբում այլ թվեր են նշում, այն է` Բիբիլովի օգտին քվեարկել է ընտրողների 52,6%-ը, Ջիոեւայի օգտին` 45,7%-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին կայացել է Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պաշտոնական արդյունքները կհաղորդվեն վերաքվեարկության օրվանից հետո հինգ օրվա ընթացքում: