CNN-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված իսրայելցի վերաբնակիչները Հորդանան գետի արևմտյան ափի Քուսրա քաղաքում հարձակվում պաղեստինցի ագարակատերերի վրա և ուղեկցում օտարերկրացի ակտիվիստներին:
CNN-ին տված հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության ուժերը խոստովանել են հարձակման փաստը՝ հայտարարելով, որ զինվորներն ուղարկվել են դեպքի վայր և կրակ բացել՝ ստիպելով հարձակվողներին փախչել:
Ակտիվիստներն իրենց հերթին հատարարել են, որ զինվորները միաժամանակ զենք են ուղղել կամավորներին ուղեկցող պաղեստինցու վրա և կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ: Երեք միջազգային ակտիվիստներ և մեկ պաղեստինցի ագարակատեր վերաբնակների հարձակումից հետո վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



























