Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Լիբանանում Հեզբոլլահի թիրախներին այն բանից հետո, երբ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում ֆուտբոլ խաղալիս հրթիռակոծության հետևանքով զոհվել են 12 երեխաներ և դեռահասներ:

Կիրակի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Հեզբոլլահի յոթ թիրախներին «լիբանանյան տարածքի խորքում»:

Դեռևս պարզ չէ՝ կան արդյոք տուժածներ։

Ըստ իսրայելական բանակի (IDF), նրա կործանիչները հարվածներ են հասցրել զենքի պահեստներին և Հըզբոլլահի այլ ենթակառուցվածքներին Լիբանանի արևելյան Բեքաա հովտում, Շաբրիհում և Բուրջ ալ-Շեմալիում հարավային Տյուր քաղաքի մոտ, ինչպես նաև Քաֆր Լիլա, Ռաբ էլ-Թալաթին, Խիամ և Թայր Հարֆա գյուղերում: