Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում անձրևի հետևանքով առաջացած սողանքը 11 մարդու կյանք է խլել, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը։
Կիրակի տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում Հենգյան քաղաքի Յուելինգ գյուղում տեղի ունեցած սողանքը քշել է բնակելի շենքի մի մասը՝ թողնելով 18 հոգու հաղի շերտի տակ։
Կիրակի ժամը 11:30-ի դրությամբ փրկարարները 17 մարդու են դուրս բերել, որոնցից 11-ը զոհվել են, ևս վեցը վիրավորվել։ Տուժածները բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի վայր է ուղարկվել ավելի քան 240 փրկարար, փրկարարական աշխատանքները շարունակվում են։





























