Իսրայելական ռազմական ինքնաթիռները կիրակի առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի և Բեքաայի մի շարք շրջանների վրա, հայտնում է լիբանանյան Al Manar լրատվամիջոցը։
Լրատվամիջոցի տեղեկությամբ, իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Բուրջ Շեմալի քաղաքի վրա, ինչի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ բեկորային վիրավորում է ստացել։
Բացի այդ, իսրայելական կառավարվող հրթիռը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Թեյր Հարֆա քաղաքին: Հարվածներ են հասցվել նաև Քֆարկիլա և Ալ-Խիամ քաղաքներին։
Իսրայելի օդային հարձակման արդյունքում երկու հրթիռ հարվածել է Բեքաայի Տարայա շրջանին։
Իսրայելական ռազմական անօդաչուն նաև երկու հրթիռ է արձակել Քֆարկիլայի ուղղությամբ, հայտնում է Al Manar-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրավյալ Գոլանի բարձունքների Մաջդալ Շամսայի ֆուտբոլի դաշտի հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս։
Իսրայելը միջադեպի համար մեղադրում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն Հեզբոլլահը կտրականապես հերքում է իր առնչությունը:





























