Մոլդովայի խորհրդարանի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Պասատը մահացել է իշամեղուների խայթոցից։

Դրա մասին հայտնել են իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունից, որի անդամ էր պատգամավորը։ Ըստ rg-ի կայքի՝ մահը վրա է հասել  օգոստոսի 5-ի առավոտյան՝ իշամեղուների խայթոցից առաջացած անաֆիլակտիկ ցնցակաթվածի հետևանքով։