Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ գնդակոծել է իսրայելցի զինվորներին Իսրայելի հյուսիսում, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Ինչպես նշել է Al Mayadeen լիբանանյան ԶԼՄ-ն, շարժումը իսրայելցի զինվորներին գնդակոծել է խորհրդային «կատյուշաներով» (БМ-13)։

Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ YNet News իսրայելական հեռուստաալիքը տեղեկացրել էր ազդանշանների մասին, որոնք նախազգուշացրել են Զարիթում հրթիռակոծման մասին։

Ավելի վաղ Ynet-ը տեղեկացրել էր, որ երեքշաբթի «Հեզբոլլահը» Իսրայելի վրա արձակել է մոտ 135 հրթիռ։